Ըստ Գուգոյի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից վարվող հայատյացության մեղավորը ոչ թե Էրդողանն ու Իլհամն են, այլ այն հայ մարդը, որը թուրքի առաջ տարբեր պոզաներով չի կզում


16:26 , 3 փետրվար, 2023
ՔՊ-ի իշխանությունը ներկայացնելով որպես մի «պատասխանատու» իշխանություն, որն իրականցնում է իր կողմից իր իսկ հռչակած քաղաքականությունը, ապահովում ՀՀ պետական շահերի սպասարկումը՝ Արսենյան Գուգոն հայտարարել է, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի պետական շահերից՝ մեղադրելով հայրենասերներին թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում քսենոֆոբիա, այլատյացություն քարոզելու համար: Միաժամանակ իր ընդդիմախոսներին Գուգոն մեղադրել է նաև նոր պատերազմ հրահրելու, «պատերազմի հրձիգներ» լինելու համար:

Գուգոյի ելույթը՝ ԱԺ-ում, իհարկե, կատարյալ կրկես է հիշեցրել, որտեղ գլխավոր կլոունի դերում հանդես է եկել հենց ինքը՝ «մեծն» Գուգոն՝ հայ-թուրքական եղբայրության այն ռահվիրան, որին եթե չլսենք, փաստորեն, Հայաստանը կարող է պատերազմի ճիրաններում հայտնվել:

Գուգոյի ելույթը ծայրից ծայր որպես բանավոր տեռոր կարելի է որակել, որ ամբողջությամբ ապտռում է ՔՊ-ի՝ որպես ՀՀ-ում գերիշխող ուժի դիմակն ու ցույց տալիս վերջին տարիների մեր բոլոր ողբերգությունների իրական արմատը: Գուգոն, տարված թուրքական փողերի բույրով, հայրենասեր հայերին՝անկախ նրանց ունեցած քաղաքական հայացքներից, փաստացի մեղավոր է հռչակում թուրքերի՝ հայերի հանդեպ ունեցած խոր ատելության համար: Այսինքն՝ ըստ Գուգոյի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից պետական մակարդակով վարվող անօրինակ հայատյացության մեղավորը ոչ թե Էրդողանն ու Իլհամն են, այլ՝ այն հայ մարդը, որը, ի տարբերություն Գուգոյի, ազգային աժանապատվություն ունի ու թուրքի առաջ տարբեր պոզաներով չի կզում: Գուգոն թքած ունի, թե որը կլինի հայ-թուրքական հարաբերությունների գինը, այդ հարաբերությունները կկարգավորվեն ասենք Սյունիքի հանձնման գնո՞վ, թե՞ ասենք ՔՊ-ականների կանանց թուրքական հարեմների հարճ սարքելով: Բացարձակ էական չէ. կարևորն այն է, որ ինքն ու Գռզո ախպերը լավ փող կբռնեն, քսակներն է՛լ ավելի կհաստացնեն, ՔՊ-ականների օտար կուրատորներն էլ իրենց հայ վասալներին ավելի քաղցր աչքով կնայեն՝ գուգոների համար դրանից բխող բոլոր նույթատեխնիկական դրական հետևանքներով:

Դե հիմա արի ու սրան մի քրֆի…