Վրաստանի իշխանությունները հանդես են եկել ՌԴ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու օգտին


16:12 , 3 փետրվար, 2023

Armenpress.am-ը գրում է.

Թբիլիսին միայն կողջունի, եթե Մոսկվան որոշում ընդունի Վրաստանի հետ ՌԴ-ի ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ, հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Ինչ վերաբերում է թռիչքների վերսկսմանը, ապա դա (Ռուսաստանի կողմից) սահմանված պատժամիջոց Էր: Եթե ՌԴ-ի կողմից միակողմանի պատժամիջոցները հանվեն, ապա դա կողջունվի մեր կողմից՝ ի շահ մեր համաքաղաքացիների ու հայրենակիցների», - ուրբաթ օրը լրագրողներին ասել է Կոբախիձեն: Նա չի համաձայնել Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ, որ թռիչքները վերսկսելու հարցում «տանգոն պետք Է երկուսով պարեն»: Ըստ Կոբախիձեի՝ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը չեղարկելու որոշումը 2019 թ.-ին ընդունել Է միակողմանի կարգով։

«Եթե նրանք չեղարկեն այդ պատժամիջոցը, դա իրենց որոշումն է: Մենք ողջունում ենք (ավիահաղորդակցության վերականգնումը), քանի որ դա բարիք կլինի մեր համաքաղաքացիների և հայրենակիցների համար: Սա է մեր դիրքորոշումը, և այս դիրքորոշումը հստակ է», - հավելել Է Կոբախիձեն: