Ռուսաստանը շատ ընկերներ ունի ամբողջ աշխարհում․ Պուտին


21:56 , 2 փետրվար, 2023

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում ասել է, որ Ռուսաստանը շատ ընկերներ ունի ամբողջ աշխարհում։

«Մենք գիտենք, որ չնայած պաշտոնական, իրենց էությամբ կոռումպացված, մեզ ոչ բարեկամ վերնախավերի քարոզչական ջանքերին, մենք ունենք բազմաթիվ ընկերներ ամբողջ աշխարհում։ Այդ թվում՝ ամերիկյան մայրցամաքում, Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ նրանք, ովքեր եվրոպական երկրներին, այդ թվում՝ Գերմանիային, ներքաշում են Ռուսաստանի դեմ նոր պատերազմի մեջ, և դա հայտարարում են որպես կատարված փաստ, չեն հասկանում, որ ժամանակակից պատերազմը Ռուսաստանի Դաշնության հետ այլ է լինելու։