Պետք է ամեն օր քնելուց առաջ երդվենք, որ պատրաստ ենք մեր արյան գնով պահել մեր հայրենիքի ամեն միլիմետրը. Սուրեն Պապիկյան (Video)


21:11 , 2 փետրվար, 2023

ՀՀ պաշտպանությունը ամենքիս սրբազան պարտքն է, պետք է ամեն օր քնելուց առաջ երդվենք, որ պատրաստ ենք մեր արյան գնով պահել մեր հայրենիքի ամեն միլիմետրը:

Այս մասին ուսումնական զորամաս այցելության ընթացքում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նշենք, որ փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս։ Շրջելով զորամասի տարածքում նախարար Պապիկյանը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը։