Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությանն առնչվող օրենսդրական դաշտում փոփոխություններ են մշակվում


16:12 , 2 փետրվար, 2023

Armenpress.am-ը գրում է.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատումն ավելորդ միջոց է, այս առումով ՀԱՊԿ օրենսդրական դաշտում փոփոխություններ են մշակվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Այժմ Ղազախստանի առաջարկով, որը մենք պաշտպանել ենք, մենք լրացում ենք կատարում այս համաձայնագրում… քանի որ այնտեղ ասվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությամբ և հաստատմամբ: Սա չափից մեծ պահանջ է, քանի որ բավական է ՀԱՊԿ անդամներից մեկի օրինական կառավարության խնդրանքը, ինչպես դա եղավ անցյալ տարվա հունվարին՝ Ղազախստանի պարագայում: Ուստի, մենք այժմ համապատասխան պարզաբանում ենք մտցնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ պայմանագրային և իրավական դաշտում», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։