Ո՞ւմ է ծաղրում Քյարամյան Արգիշտիկը


14:49 , 2 փետրվար, 2023
Նիկոլի ձեռքի խաղալիք Քյարամյան Արգիշտիկը ՔԿ կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում ունեցած ելույթում հայտարարել է, որ պետք է վերջիվերջո բացահայտվեն այն հանգամանքները, որոնց հետևանքով 44-օրյա պատերազմում Հայաստանը պարտություն է կրել, քանի որ դա ոչ միայն իրենց համար է կարևոր, ոչ միայն Կառավարության համար է կարևոր կամ՝ պետության, այլ դա կարևոր է պատմության համար, դա կարևոր է ազգի, ժողովրդի համար: Ընդ որում՝ Արգիշտիկը պահանջել է այդ գործը գլուխ բերել չափազանց սեղմ ժամկետներում՝ աշխատելով ուժերի գերլարմամբ:

Բանից անտեղյակ ականջին Արգիշտիկի կոչերը կարող են սրտհովանք թվալ կամ հանդիսանալ ապացույց այն բանի, որ իշխանություններն իսկապես հետամուտ են 44-օրյա պատերազմի եղելության լիարժեք բացահայտմանը, օդում կախված հարցերին սպառիչ պատասխան տալուն: Բայց իրականում Արգիշտիկի հայտարարություններում կա խորը քաղաքական ենթատեքստ. շատ լավ հասկանալով, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ում մեղքով է եղել պարտությունը, և որ այդ պարտության համար, բացի Նիկոլից, մեղավոր է նաև անձամբ ինքը, Արգիշտիկն իր ենթակաների վզին դրել է՝ հանրային հիմնավոր կասկածներն ու համոզումները ցրելու պարտականություն, մարդկանց «աչքերին թոզ փչելու» միսիա, որ երբ գա Նիկոլի հերթական ասուլիսի ժամանակը, Արգիշտիկի վայ շեֆն արդարանալու տեղ ունենա ու սեղանին դնի այն «դավաճանների» անունները, որոնք իբր առանց իր գիտության հանձնել են հողերը:

Հարց՝ ո՞ւմ է հիմարի տեղ դնում դեղնակտուց Արգիշտիկը…