Կիևը և Փարիզը պայմանավորվել են ՀՕՊ համակարգերի ռադարների մատակարարման շուրջ


00:19 , 2 փետրվար, 2023

Tert.am-ը գրում է.

Ուկրաինան և Ֆրանսիան պայմանավորվել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի համար ֆրանսիական ռադարներ մատակարարելու շուրջ։

Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

«Հուշագիր է ստորագրվել Thales Group-ի հետ ուկրաինական հակաօդային պաշտպանության համար MG-200 ռադարների մատակարարման մասին», - ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։