Իսրայելում օդային տագնապ է հայտարարվել


21:53 , 1 փետրվար, 2023

Lurer.com-ը գրում է.

Իսրայելի հարավում՝ Գազայի հատվածին հարող տարածքներում, օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram-յան ալիքը։

«Հաղորդագրություն է ստացվել Սդերոտ քաղաքում և Գազայի հատվածին հարող տարածքում ազդանշանների միացման մասին»,- ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ մեկ հրթիռ է արձակվել Գազայի հատվածից, որն արդեն որսացել է իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։