«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել Նարեկ Մկրտչյանը


13:12 , 1 փետրվար, 2023

168.am-ը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ հունվարի 31-ի վարչության նիստի ընթացքում կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նիստը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

Նիստի ընթացքում նշանակվել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ տարածքային կառույցների խորհուրդների հերթական ընտրությունների օրերը։

Քննարկվել են կուսակցության Սպիտակի տարածքային կառույցի աշխատանքների հետ կապված ընթացիկ եւ կարգապահական հարցեր։