Փաշինյանի ո՞ր խոստումն է կատարվել, ուզում են հայաթափե՞ն երկիրը․ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակից


12:56 , 1 փետրվար, 2023

Tert.am-ը գրում է.

Մեր միակ աշխատատեղը սա է, 70 տարեկան ենք, էլ ով մեզ աշխատանքի կընդունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները։

«Թող ժամանակ տան, լուծեն խախտումները, մենք կսպասենք։ Այստեղ միլիոնատերեր չեն աշխատում, սովորական ռամիկ ժողովուրդ են, որ մի կտոր հացի համար կռիվ տալով ապրում են։ Որ ասում են` թող գնան, ուրիշ տեղ աշխատեն, տեղյակ են ուրիշ տեղի վարձերից։ 80 տարեկան եմ, ինձ ոչ ոք չի կարող ստիպել տանը նստել, չաշխատել, 7 երեխա եմ պահել։ Հայաթափո՞ւմ են երկիրը, թող հայաթափեն, եթե մտածում են՝ մենք անգրագետ ենք, սխալվում են։ Փաշինյանի ո՞ր խոստումը կատարվեց, մի քանի օր առաջ, որ 15 հոգուն մորթեցին, ասացին՝ հրդեհից են մահացել, , հրդեհի՞ց են մահացել, թե դիվերսիա է եղել»,- ասաց աշխատողներից մեկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: