Tert.am-ը գրում է.
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորական նամակ է հղել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նոր նախագահ Լևան Խաբեիշվիլիին և նշել, որ ինքը քաղաքական գործունեություն չի նախատեսում Վրաստանում, այլ կաջակցի նրան Ուկրաինայից և այլուր։
Խաբեիշվիլին ընտրվել է Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» ամենամեծ ընդդիմադիր կուսակցության նոր նախագահ։
«Շնորհավորում եմ, եղբայր, ես քեզ համարում եմ մտերիմ անձնավորություն և մեծ ներուժ ունեցող քաղաքական գործիչ: Չեմ նախատեսում քաղաքական գործունեություն ծավալել Վրաստանում, բայց կաջակցեմ քեզ Ուկրաինայից և այլ վայրերից: Գրկախառնություններ»,- ասված է Սաակաշվիլիի նամակում: