Կացարանի հրդեհի գործով կալանավորվել է N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը


23:05 , 31 հունվար, 2023

Tert.am-ը գրում է.

ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Մ.Ս.-ն կալանավորվել է։

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Դատախազության հանրային կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Նշենք, որ հունվարի 19-ին զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։