Իգոր Նիկոլաևը ինֆարկտ է ստացել․ նա վերակենդանացման բաժանմունքում է


18:58 , 31 հունվար, 2023

Tert.am-ը գրում է․

«Սրտամկանի ինֆարկտ» ախտորոշումը հաստատվել է կոմպոզիտոր և երգիչ Իգոր Նիկոլաևի մոտ, ով երեկ տեղեափոխվել է հիվանդանոց։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ արտիստն այժմ ինտենսիվ թերապիայի կուրս է անցնում։

63-ամյա արտիստը գտնվում է Ռուսաստանի առողջապահության նախարարության Սրտաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է: