Պակիստանում մեկնարկել են թուրք-պակիստանյան «Աթաթուրք-2023» զորավարժությունները


00:42 , 31 հունվար, 2023

Tert.am-ը գրում է.

Պակիստանում այսօր  մեկնարկել են թուրք-պակիստանյան համատեղ զորավարժությունները, որոնք կրում են «Աթաթուրք-2023» խորագիրը․ այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Պակիստանի զինված ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ Տարբելի շրջանում զորավարժությունները կշարունակվեն երկու շաբաթ։

Կազմակերպիչների խոսքով՝ զորավարժությունների նպատակը ահաբեկչության դեմ պայքարի համատեղ քայլերի մշակումն է

«Համատեղ զորավարժություններն անցկացվում են 1998 թվականից՝ երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների հերթով մասնակցությամբ՝ Թուրքիայում եւ Պակիստանում։