Ադրբեջանը կարող է Եվրոպային մեկ դար էներգիայով ապահովել. Ալիև


20:02 , 30 հունվար, 2023

Tert.am-ը գրում է․

Ադրբեջանը հարյուր տարի կարող է Եվրոպային էներգիայի հուսալի մատակարար լինել:

Հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիա կատարած այցի ժամանակ։

«Մեր երկիրն ունի բավականաչափ էներգիա, որպեսզի բավարարի Եվրոպայի կարիքները առաջիկա հարյուր տարում», - ասել է Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ։

Օրբանն իր հերթին հիշեցրել է, որ Ադրբեջանը խոստացել է կրկնապատկել Եվրոպա մատակարարվող բնական գազի քանակը մինչև 2027 թվականը։