ՌԴ 44 քաղաքացիներ խաղաղապահների օգնությամբ տարհանվել են Արցախից


18:37 , 30 հունվար, 2023

Lurer.com-ը գրում է. 

Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում երեկ իրականացվել է ՝ ամանորյա տոներին Լեռնային Ղարաբաղ ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տարհանումը Հայաստանի տարածք։

ՀՀ է տեղափոխվել 44 մարդ, այդ թվում ՝ 7 երեխա։ Այս մասին հայտնում է Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքը։

Ավելի վաղ Ստեփանակերտից Հայաստան էին տեղափոխել ավելի քան 60 ՌԴ քաղաքացիներ։