Հաագայի դատարանը վերջին հույսն Է ԼՂ հայերի համար․ եթե դատարանը միջոցներ չձեռնարկի ԼՂ հայերն ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել․ Եղիշե Կիրակոսյան


16:26 , 30 հունվար, 2023

Tert.am-ը գրում է.

Հաագայի դատարանը վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Այս մասին Հաագայի դատարանում ասաց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի լսումների ժամանակ։

«Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ճակատագրով։ Մենք ձեզ մոտ թեթև սրտով չենք գալիս, և հույս ունենք, որ մեր խնդրանքում արծարծված հարցերը պետք է լուծված լինեին ՄԱԿ ԱԽ միջամտությամբ 2022 թվականի դեկտեմբերի 20–ին, ինչպես նաև դատարանին հղված նամակներով, բայց, կարծեք թե, Ադրբեջանը հաստատակամ է խեղդելու Լեռնային Ղարաբաղի հայերին՝ անկախ դրա գնից։ Մեկ հոգի արդեն մահացել է բուժօգնության բացակայությունից, շատերը նման բախտի արժանանալու ռիսկի տակ են։ Նպարեղենների դարակները դատարկ են, սնունդը կտրոններով է բաշխվում, բժշկական պարագաների ու դեղորայքի պակաս կա, գազը բազմիցս անջատվել է, էլ․ցանցի բեռնվածությունը հանգեցրել է անջատումների, դպրոցներն ու մանկապարտեզները փակ են, երեխաները բաժանված են իրենց ընտանքիներից։  Ի հեճուկս այս մարդասիրական ճգնաժամի, Ադրբեջանը բնապահպանական հորինվածքների միջոցով շարունակում է փակ պահել ճանապարհը, խախտում է նաև 2020–ի նոյեմբերի 9–ի պարտավորվածությունը, և դա այդպես է անում միջազգային գրեթե միաձայն դատապարտման լույսի ներքո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: