Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչը ոչ միանշանակ հայտարարություն է արել Իրանում պայթյունների վերաբերյալ. Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ


13:55 , 30 հունվար, 2023
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն Twitter-ում արձագանքել է Իրանում տեղի ունեցած պայթյուններին, հայտնում է bbc.com-ը:

«Պատերազմի տրամաբանությունը անքննելի է և մահացու: Եվ այն մեծ հաշիվներ է ներկայացնում հեղինակներին և հանցակիցներին: Խուճապ Ռուսաստանում՝ անվերջ մոբիլիզացիա, հակահրթիռային պաշտպանության համՈւկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն Twitter-ում արձագանքել է Իրանում տեղի ունեցած պայթյուններին, հայտնում է bbc.com-ը:ակարգեր Մոսկվայում, խրամատներ՝ 1000 կմ երկարությամբ, ռմբապաստարանների կառուցում: Պայթյունաշատ գիշեր Իրանում. անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրություն, նավթի վերամշակում: Ուկրաինան զգուշացրել էր»,- գրել է Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչը։

Դրանից հետո Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Եվգենի Կրավչենկոյին կանչել են Իրանի ԱԳՆ՝ կապված Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարության հետ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ իրանական Tasnim-ին հղումով:

«Շարունակելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայլո Պոդոլյակի հայտարարությունը և Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակմանը այս երկրի ենթադրյալ մասնակցության ճանաչումը, Իրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ՝ բացատրություններ տալու Ուկրաինայի նախագահի խորհրդականի հայտարարության հետ կապված»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Կիրակի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել։ Ավելի ուշ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր ռազմական օբյեկտներից մեկի վրա պայթուցիկներով կվադրոկոպերների օգտագործմամբ զենքով հարձակվելու անհաջող փորձի մասին։ Անօդաչուներից մեկը խփվել է, մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել։ Նույն գիշերը պայթյուն է տեղի ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում, որին հաջորդել է հրդեհ շարժիչային յուղերի գործարանում։

Հիշեցնենք, որ Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ իրանական Սպահանում ռազմական գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանն ԱՄՆ-ն որևէ առնչություն չունի:Մինչդեռ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին և այլ քաջատեղյակ աղբյուրների, կիրակի գրել է, որ Իսրայելը կանգնած է Սպահանում պայթյունի հետևում: