Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը. Տեղեկատվական շտաբ


20:12 , 28 հունվար, 2023
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը:Բնակչությանը հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները»,- նշված է հաղորդագրությունում: