Ահաբեկչություն Երուսաղեմի սինագոգում, կան զոհեր և վիրավորներ


23:39 , 27 հունվար, 2023

Tert.am-ը գրում է.

Երուսաղեմի սինագոգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, ահաբեկիչը վնասազերծվել է, հայտնել է Իսրայելի ոստիկանությունը.

«Ահաբեկչություն Երուսաղեմի սինագոգում: Դեպքի վայրում մի քանի մարդ  տուժել է, ահաբեկիչը վնասազերծվել է»,- հայտնել է ոստիկանությունը Twitter-ում։

Jerusalem Post-ը հայտնում է, որ ահաբեկչության հետանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել։