Ամեն անգամ այսպիսի հանդիպումներից հետո իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն հավատն ու վստահությունը, որ միասին մենք կարող ենք հասնել հաջողությունների


21:23 , 27 հունվար, 2023

Այսօր հանդիպումներ ունեցա Մարտունու շրջանի Սպիտակաշեն, Հաղորտի և Մուշկապատ համայնքներում: Մարտունեցիների հարցերն ավելի շատ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, երկրի անվտանգության ու ապագայի մասին էին, քան թե ընթացիկ դժվարությունների: Նրանք ասում էին, որ ոչ մի իրավիճակում չեն պատրաստվում հեռանալ ու թողնել իրենց տունը:
Ամեն անգամ այսպիսի հանդիպումներից հետո իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն հավատն ու վստահությունը, որ միասին մենք կարող ենք հասնել հաջողությունների։