Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել սեպտեմբերին զոհված հայ զինծառայողի մարմինը․ ՀՀ ՊՆ


20:46 , 27 հունվար, 2023

Ադրբեջանը հունվարի 27-ին հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։