Կրեմլը մեկնաբանել է Պուտինի կողմից «Վագներ»-ի անդամ Հայկ Գասպարյանին պարգևատրելը


19:40 , 27 հունվար, 2023

Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկսովը մեկնաբանել է ներկայում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության զինծառայող, սակայն նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված Հայկ Գասպարյանին պարգևատրելը, գրում է gazeta.ru-ն:

«Նա մասնակցում է հատուկ ռազմական գործողությանը և հերոսություն է ցուցաբերել հատուկ ռազմական գործողության ժամանակ, որը նշանավորվել է պետական պարգևով»,- պարզաբանել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական պարգևներ է հանձնել 2022 թվականի դեկտեմբերին հատուկ գործողության ընթացքում հերոսություն և արիություն ցուցաբերած զինծառայողներին, որոնց մեջ է եղել նաև Գասպարյանը: