Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտը անհայտ գազ է օգտագործել, որի հետևանքով 12 երեխա հոսպիտալացվել է


13:12 , 27 հունվար, 2023

Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:  Այս մասին հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։

Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։

Հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը: