Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հայաստանյան հաղթարշավը


14:19 , 27 հունվար, 2023
Որպեսզի հասկանալի լինի, թե այս կամ այն երկրում ինչ իրական պրոցեսներ են ընթանում, ինչ բնույթի ու ինչ վերջնանպատակով, հաճախ հարկ է լինում ուշադրությամբ դիտարկել տվյալ երկրում վարվող կադրային քաղաքականությանը բնորոշ նյուանսները. «Կադրերն են որոշում ամեն ինչ»:

Երեկ մամուլը գրեց, որ հստակ տեղեկություններ կան այն մասին, որ ՄԻՊ-ի աթոռից հանկարծակի «ալերգիա ստացած» Գրիգորյան Քիսոն պատրաստվում է գլխավորել Արտաքին Հետախուզական Ծառայությունը:

Այսօր շատերի համար անակնկալ կերպով հայտնի է դարձել, որ Միրզոյան Արոյի տեղակալ է դառնում ուսանողներին զորակոչից ազատվելու պահանջով 2017 թվականին ուսանողական շարժման առաջամարտիկներից մեկը՝ Կոստանյան Վահանը՝ արտգործնախարար Արոյի խորհդրականը, որ ժամանակին եղել է նաև ԱԺ նախագահ Արոյի խոսնակը: 28-ամյա Վահանը 2018-ին մի քանի ամիս զբաղեցրել էր առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնը, մոտ մեկ ամիս անց էլ՝ նշանակվել «ՔՊ» մամուլի խոսնակ։

Ի՞նչ է կատարվում: Կատարվում է այն, որ Հայաստանում երկար տարիներ ի վեր բուծված արևմտյան հատուկ ծառայությունների ագենտուրային ցանցն առավել խորն է ներթափանցում երկրի պետական կառույցներ: Թե՛ Քրիստիկը, թե՛ Վահանը, թե՛ ասենք Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ստեփանյան Տաթևիկը ՝ ըստ տեղեկությունների՝ ապագա ՄԻՊ-ը, էլի շատ ուրիշներ անգլոսաքսոնական ուժերի տրամադրութան տակ հայտնված այն գործիքակազմերն են, որոնց օգնությամբ, մասնավորապես, նույն Ռիչարդ Մուրը բաց հասանելիություն է ձեռք բերում Հայաստանի նկատմամբ՝ այդ լծակները ծառայեցնելու Մեծ Բրիտանիայի շահերին՝ երկիր, որտեղ, ի դեպ, մշակվել է «Գլոբալ Անգլիայի» կոնցեպտը, որի նպատակը մեծ անցման փուլում գտնվող աշխարհից մասնաբաժին ձեռք բերելն է՝ մոլորակի զարգացման հաջորդ ֆազայում ազդեցիկ բևեռ լինելու հեռանկարով:

Ըստ երևույթին, Մեծ Բրիտանիայում հաշվարկել ու եկել են այն եզրակացության, որ իրենց այդ նպատակներին հասնելու համար Հայաստանի դերը կարևոր է. այն ռուսական ազդեցության տակ գտնվող երկիր է, որը համարվում է սեպ՝ խրված թյուրքական աշխարհի կոկորդում, իսկ քանի որ խնդիր կա Ստամբուլը Միջին Ասիայի հետ ցամաքային կապով շաղկապելու, հետևաբար այդ շաղկապի ստեղծմանը խանգարող Հայաստանը պետք է այս կամ այն կերպ լիկվիդացվի: Ու հիմա, փաստորեն, լիկվիդացնում են:

Ցավն այն է, որ բոլոր վերոհիշյալ անձինք, նույնիսկ անկախ իրենց կամքից, վերջնարդյունքում ծառայելու են թուրքերին, քանի որ Անգլիան խաղադրույք է կատարել հենց Թուրքիայի վրա՝ Անկարայի շահը համարելով իր շահը: Վերջիվերջո այն, որ ՀՀ ԱԳ նախարարը փաստաթղթավորված թուրքի շպիոն է, ինքնին շատ բանի մասին է խոսում:

Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նրա դերն ու նշանակությունը հայաստանյան կյանքում ակնհայտորեն ուռճացված է. սա ընդամենը հանդես է գալիս օտար ուժերի մարիոնետի դերում՝զոմբիներին խաբելու ու Հայաստանին իբր պետության բույր հաղորդելու:

Բացարձակ բուտաֆորիա ենք դարձել…