Սա դժվար ճանապարհ է, բայց վստահեցնում եմ՝ սա միակ ընտրությունն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը. Ռուբեն Վարդանյան


18:02 , 26 հունվար, 2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա գյուղերում անցկացված հանդիպումներից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ բնակիչների տոկունությունը հպարտացնում է։

«Հանդիպումներ եմ ունեցել Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքների բնակչության հետ և ուզում եմ ասել, որ ինձ հպարտ եմ զգում տեսնելով արցախահայության տոկունությունը:

Ստեղծված փորձությունների միջով ստիպված ենք անցնել հանուն Արցախը հայկական պահելու և մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի:

Սա դժվար ճանապարհ է, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ընտրությունն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը»,- գրել է Ռուբեն Վարդանյանը: