Հետաքրքիր է, BBC-ի ռուսական ծառայությունը հարցրե՞լ է օրինակ, Պուտինի դաշնակից Իլհամ Ալիեւին՝ արդյո՞ք նա դատապարտում է Ուկրաինայում պատերազմը


09:29 , 26 հունվար, 2023
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ BBC-ի HardTalk-ի մասին նյութում BBC ռուսական ծառայության խմբագիրներն ընտրել են հետեւյալ վերնագիրը՝ Рубен Варданян, лидер армян Нагорного Карабаха, отказался осудить войну в Украине (!!!)
Պատկերացրեք, այսինքն. BBC-ն հարցազրույց է վերցում անկլավային փոքր հանրապետության ղեկավարից, որը արդեն 45 օր շրջափակման մեջ է իր նախկին մետրոպոլիայի՝ Ադրբեջանի ավտոկրատ ռեժիմի կողմից: 25 րոպեանոց հարցազրույցի ընթացքում խոսակցությունը գնում է շրջափակման հումանիտար հետեւանքների մասին, Արցախի ժողովրդի ու քաղաքական էլիտայի դիրքորոշումների մասին, Հայաստանի, Արեւմուտքի ու Ռուսաստանի դերակատարության եւ այլնի մասին, ու էդ ամենի մեջ խմբագրին հետաքրքրել է էքզիստենցիալ վտանգի տակ գտնվող Հանրապետության ղեկավարի դիրքորոշումը (իսկ ավելի ճիշտ, դիրքորոման բացակայությունը) ուկրաինական պատերազմի վերաբերյալ: Հետաքրքիր է, BBC-ի ռուսական ծառայությունը հարցրե՞լ է օրինակ, Իլհամ Ալիեւին՝ արդյո՞ք նա դատապարտում է Ուկրաինայում պատերազմը: Հիշեցնեմ, որ Ուկրաինա ներխուժումից բառացիորեն երկու օր առաջ ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմավարական դաշնակցության մասին պայմանագիր են կնքել:
Պուտինն ու Ալիեւը, այսպիսով, ֆորմալ եւ փաստացի դաշնակիցներ են, ու ի դեպ, հենց էդ դաշնակցության հետեւանքները իր վրա զգում է Արցախի ժողովուրդը:
Հնարավոր է սա 2 մարդ and տեքստ, որում ասվում է «рубен варданян, лидер армян нагорного карабаха, отказался осудить войну в украине в программе би- би-си Hard Talk 23 января 2023 подпишитесь на нашу рассылку контекст": она поможет вам разобраться в событиях. RDtal 25:44» նկարն է