Ռուսաստանին Արևմուտքից որևէ վտանգ չի սպառնում․ Բայդեն


23:30 , 25 հունվար, 2023

Tert.am-ը գրում է.

Ուկրաինային օգնելու Արևմուտքի գործողությունները վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիևին օգնության հաջորդ փաթեթի հայտարարության ժամանակ, որը կներառի 31 Abrams տանկ։

«Այսօրվա հայտարարությունը հիմնված է ԱՄՆ գլխավորությամբ՝ աշխարհի տարբեր երկրների պատրաստակամության վրա՝  օգնելու Ուկրաինային պաշտպանել իրենց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դա Ռուսաստանի վրա հարձակման սպառնալիք չէ»,- ասել է Բայդենը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը նույնպես մտադիր է պաշտպանել ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ ընդգծելով, որ Կիևին տանկեր մատակարարելու որոշումը Ուկրաինային օգնելու հարցում Արևմուտքի միասնության ևս մեկ ապացույց է։