Թուրքիայի հարավում երկրաշարժ է գրանցվել


19:16 , 25 հունվար, 2023

Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի հարավում գտնվող Մուղլա առողջարանային նահանգում հունվարի 26-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Թուրքիայի  Արտակարգ իրավիճակների վարչությունը:

Ըստ գերատեսչության՝ երկրաշարժի էպիկենտրոնը  գտնվել է ծովում, ափից 82 կիլոմետր հեռավորության վրա, ավելի քան 27 կիլոմետր խորության վրա:

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: