Բաքուն հիմա էլ պահանջում է «անհապաղ» փակել Մեծամորի ատոմակայանը


18:55 , 25 հունվար, 2023

Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանի իշխանությունները հիմա էլ պահանջում են փակել Մեծամորի ատոմակայանը, այն էլ՝ «անհապաղ»։

Ադրբեջանական լրատվամիջոցները, օմբուդսմենի գրասենյակին վկայակոչելով, հաղորդում են, որ Ադրբեջանի մարդու իրավունքների լիազոր Սաբինա Ալիեւան դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ կոչ անելով կասեցնել հայկական ատոմակայանի գործունեությունը:

«Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է անհապաղ դադարեցվի՝ Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի նման աղետից խուսափելու համար, իսկ ռադիոակտիվ թափոնները պետք է վերցվեն միջազգային խիստ հսկողության տակ»,- ասել է նա։

Նշենք, որ միջազգային փորձագետները համակարծիք են Մեծամորի ատոմակայանի անվտանգության հարցում: