Սկանդալ՝ դերասան Գնել Սարգսյանի մասնակցությամբ


17:33 , 25 հունվար, 2023

Սկանդալ՝ դերասան Գնել Սարգսյանի մասնակցությամբ

Ըստ հավաստի տեղեկությունների՝ Ալենի «կանտորայում» առավոտից՝ երեկո հանրության գլուխն արդուկող ու ինքն իրեն Նիկոլի Սոլովյով կարծող Սարգսյան Գնելը, որ Նիկոլի ձեռամբ երկրի տեղեկատվական դաշտը պղտորող է աշխատում՝ շեֆի հրամանով պարբերաբար քաղաքական գործընթացներում նույնպես քիթը խոթելով, գիշերը ժամը 3-ին Ֆրանսիայի հրապարակում սադրանքի է դիմել: Հետանցքը կորցրած Գնելը, ըստ ականատեսների, Փորձել է Արցախի և Հայաստանի Հանրապետության դրոշները պատռել, ինչից հետո ոստիկանները «արտիստին» հեռացրել են հրապարակից:

Նիկոլի խեղկատակի այս քայլը չափազանց հատկանշական ու խոսուն դրվագ է. Գնելը, չտիրապետելով սեփական էմոցիաներին, կամա-ակամա բացահայտել է սեփական ենթագիտակցության մեջ արմատավորված արժեհամակարգը, որը, փաստորեն, հակաարժեհամակարգ է՝ հայության ու հայոց պետականության դեմ ուղղված: Գնելը փորձել է անել այն, ինչի մասին երազում է ամեն մի ՔՊ-ական՝ 4 տարի շարունակ փաստացի ոտնակոխ անելով Հայաստանն ու Արցախը: Ի դեպ՝ Նիկոլի անցյալն էլ, երբ ուսումնասիրում ես, կարդում նրա խոհերն ու զննում անցած ճանապարհը, հասկանում ես, որ մի Գնել էլ նա է եղել՝ առնվազը խոսքի մակարդակում պատռելով հայոց պետականության խորհրանիշը այնքնա ժամանակ,մինչև որ հասավ գահին ու սկսեց Կառավարության շենքից կյանքի կոչել իր թշնամական նպատակները:

Հայաստանի դժբախտությունը ոչ թե թուրքերի,այլ գնելների գոյությունն է, և քանի դեռ հանրային կարծիքի ձևավորման հարցում նման արարածներն ունեն ազդեցություն,գործիքակազմ՝ պղտորելու հայ հանրության գիտակցությունը, մեզ էրդողաններ ու ալիևներ հարկավոր չեն. ամենամեծ ալիևները հենց գնելներն են: