Caviar-ը ներկայացրել է iPhone 14 Pro-ի «գանգստերական» տարբերակները՝ պատրաստված ոսկուց և տիտանից


16:57 , 25 հունվար, 2023

Tert.am-ը գրում է․

Ռուս-իտալական Caviar ապրանքանիշը, որը զբաղվում է պրեմիում դասի ապրանքների փոփոխմամբ և հարդարմամբ, ներկայացրել է iPhone 14 Pro սմարթֆոնի «գանգստերական» տարբերակները:

Ինչպես գրում է gazeta.ru-ն, հարդարումից հետո շարքի նմուշներից մեկը ստացել է iPhone 14 Pro Cruel  անվանումը: Տիտանից պատրաստված մոդելի վրա պատկերված է Colt M1911 ատրճանակի պատկերը: Նմուշի գինը սկսում է 429 000 ռուբլուց:

Մյուս մոդելը կոչվում է Phone 14 Pro Notorious և դրա հետին պանելին պատկերված է Colt M1911 ատրճանակի պատկերը, սակայն այն պատրաստված է ոչ թե տիտանից, այլ 24 կարատանոց ոսկուց: Այս մեկի գինը սկսում է 500 000 ռուբլուց:

Նոր շարքում նաև ներառված են iPhone 14 Pro Butterfly-ը՝ թիթեռ-դանակով, ինչպես նաև iPhone 14 Pro Blade Black Edition-ը՝ մեկ այլ տեսակի դանակով: Այս տարբերակների գինը սկսում է 434 000 և համապատասխանաբար 439 000 ռուբլուց:Cruel, 1/17