Australian Open․ Ջոկովիչը կիսաեզրափակչում է


17:56 , 25 հունվար, 2023

Armsport.am-ը գրում է․

Ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը չկարողացավ հաղթահարել Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչը։

Աշխարհի վեցերորդ ռակետին հետագա պայքարից դուրս թողեց սերբ Նովակ Ջովոկիչը, ով զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի հինգերորդ տեղը։

Երկու ժամից մի փոքր ավելի տևած խաղն ավարտվել է 6:1, 6:2, 6:4 հաշվով։

Ջոկովիչը կիսաեզրափակչում կհանդիպի ամերիկացի Թոմի Փոլի հետ։ Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը։