Ուկրաինայի զինված ուժերը խոստովանել են Սոլեդարի կորուստը. AFP


17:26 , 25 հունվար, 2023

Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին խոստովանել է Սոլեդարի կորուստը և քաղաքի անցումը ռուսական ուժերի վերահսկողության ներքո։

Այս մասին տեղեկանում ենք France 24 պարբերականից: «Ամիսներ տևած դժվարին մարտերից հետո ուկրաինական զինված ուժերը հեռացել են այնտեղից (խմբ.՝ Սոլեդարից) և քաղաքի մատույցներով նահանջել նախապես պատրաստված դիրքեր», – մեջբերել է Agence France-Presse գործակալությունը Չերևատիի խոսքը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը Սոլեդարի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին հաղորդել էր հունվարի 12-ին: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ այս քաղաքի ամբողջական վերահսկողությունը թույլ է տալիս կտրել ուկրաինական զորքերի մատակարարման ուղիները Արտյոմովսկում, այնուհետև արգելափակել և օղակի մեջ վերցնել այնտեղ մնացած ստորաբաժանումները: