Ներկայիս Հայաստանի ամենամեծ ողբերգությունն այն է, որ սեփական պարտականությունները կա՛մ չեն կարդում, կա՛մ կարդում են ու չեն կատարում


16:02 , 25 հունվար, 2023

Խռխռան ՔՊ-ականի դիագնոզը

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ ինչո՞ւ Ազատում կատարված ողբերգությունից հետո Պապիկյան Սուրիկը հրաժարական չի ներկայացնում, բնության մեջ ամենափնթի արարածների հետ բնականորեն ասոցացվող ՔՊ-ական Ալեքսնայնան Վահագը լվացել է Պապիկյան Սուրիկի երեսն ու ասել, որ հենց նա է այն միակը, որը բանակում սկիզբ առած բարեփոխումները կարողանալու է հասցնել իրենց տրամաբանական հանգրվանին. բանակի ներսից ՊՆ նախարար նշանակելու պրակտիկան, ըստ Վահագի, իրեն չի արդարացրել: «Բայց էս միջադեպն էլ ու մի շարք այլ միջադեպեր էլ, որպես էդպիսին, գալիս են հենց նրանից, որ մարդիկ իրենց պարտականությունները կա՛մ չեն կարդում, կա՛մ կարդում են ու չեն կատարում, փաստացի»,-բանակի խնդիրներն է նման կերպ ախտոոշել Վահագը:

Վահագն իրականում չափազանց համեստ է գտնվել, քանի որ վերոհիշյալ խնդիրն առկա է ոչ միայն Պապիկյան Սուրիկի կողմից առաջնորդվող կառույցում, այլև՝ ողջ երկրով մեկ. ներկայիս Հայաստանի ամենամեծ ողբերգությունն այն է, որ սեփական պարտականությունները կա՛մ չեն կարդում, կա՛մ կարդում են ու չեն կատարում ոչ միայն որոշ բանակայիններ, այլև առաջին հերթին պետութան քաղաքական ղեկավարության մաս հանդիսացող առանցքային դեմքեր՝ սկսած, իհարկե, Նիկոլից ու վերջացրած որոշ փնթիներով: Լինի Արցախի խնդիր, լինի տնտեսություն, լինի բանակ թե՞ ասենք առողջապահություն, բացարձակ «բարդակ» է, տոտալ քաոս ու ամենաթողություն:

Բա եթե դիցուք Նիկոլն իր պարտականությունների մասին պատկերացում ունենար, Հայաստանն այս օրվան կհասնե՞ր: Սրանք նույնիսկ իրենց նախընտրական խոստումները չեն կարդացել՝ խոստանալով մի բան, իսկ այսօր անելով լրիվ հակառակը, ու չի գտնվում գեթ մեկ ՔՊ-ական, որ կհամենա հուսախաբ եղած հանրությանը հոդաբաշխ բացատրություն տալ սեփական քաղաքական թիմի այսօրինակ խայտառակ վարքագծի վերաբերյալ:

Փոխարենը միայն խոզերի համար ընկալելի ինչ-որ խռխռոցներ են լսվում, որոնցից նույնիսկ կենդանաբանները գլուխ չեն հանում: