Զոհածների ծնողներին Եռաբլուրից բերման ենթարկելու գործով մեղադրյալներ չկան, առերեսումներ են եղել ծնողների ու ոստիկանների միջև․ ՔԿ


15:26 , 24 հունվար, 2023

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրից զոհված զինծառայողների ծնողներին բերման ենթարկելու փաստով նախաձեռնված քրեական վարույթը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում։ Այս մասինTert.am-ին  հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունեցող անձիք չկան, մնացած բոլոր գործողություններն արվում են, առերեսումներ են արվել ծնողների ու ոստիկանների միջև, քրեական գործի վարույթը բնական հունով շարունակվում է»,- փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանին այցելել այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը ուժ կիրառելով հեռացրեց  զոհվածների ծնողներին, տեղափոխեց բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։

Նույն օրը հայտնի դարձավ որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։