ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի շրջափակման հարցի քննարկումը տեղի կունենա հինգշաբթի․ News.am


22:35 , 23 հունվար, 2023

News.am-ը գրում է.

ԵԽԽՎ–ում Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետեւանքների շուրջ հարցը քննարկվելու է հունվարի 26–ին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ պատվիրակության անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԽԽՎ-ն որոշել է այս նստաշրջանի օրակարգում քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետեւանքների հարցը։

Նշենք՝ դեկտեմբերից 12–ից, ադրբեջանցիները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Արցախում հումանիտար ճգնաժամ է։