Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների լուծման հարցը ներառվել է ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում


17:02 , 23 հունվար, 2023

Tert.am-ը գրում է․

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջան, որի առաջին օրը մասնակիցները կառույցի նախագահի պաշտոնում վերընտրել են Թայնի Կոքսին:

Քննարկումների օրակարգում ընդգրկված թեմաներից է նաև «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների լուծումը»:

Բացի այդ, նստաշրջանում կքննարկվեն «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի իրավական և մարդու իրավունքների ասպեկտները», «Պրիշտինայի և Բելգրադի միջև վերջին լարվածությունը»: