Թվում է՝ Արցախում հացի պակաս չկա, բայց որոշ տարիքային խմբերի համար դա քիչ է, մրգերի, բանջարեղենի պակասը երեխաների աճի խանգարման պատճառ կարող են դառնալ․ Արցախի ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ


16:27 , 21 հունվար, 2023

Tert.am-ը գրում է.

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը որպես այդպիսին միակն է Արցախում: Բազմապրոֆիլ հիվանդների մեծ հոսքը դրանով է պայմանավորված: Այս պահին վերակենդանացման բաժանմունքում կա 9 հիվանդ. 5-ը՝ ծանր, 2-ը՝  ծայրահեղ ծանր վիճակում են:

Գազի խափանման և հովհարային անջատումների հետ կապված՝ ծանր վիճակում են հայտնվել խրոնիկ հիվանդները. տները չեն տաքացվում, չունեն անհրաժեշտ պայմաններ:

Դժվարացել է հիվանդներին անհրաժեշտ սնունդ հայթայթելը, շատերը նաև այդ պատճառով են ստիպված տնային խնամքի փոխարեն հիվանդանոց տեղափոխվել: 

Ըստ Արցախի ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչի՝ թվում է՝ Արցախում հացի պակաս չկա, բայց որոշակի տարիքային խմբերի համար դա քիչ է, մրգերի ու բանջարեղենի պակասը երեխաների աճի խանգարման պատճառ կարող են դառնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: