Ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած. փրկարար ծառայության գնդապետ


23:39 , 20 հունվար, 2023

Lurer.com-ը գրում է.

Գեղաքունիքում ողբերգական դեպքից մահացած 15 զինվորներից 14-ին փրկարարները հայտնաբերել են մահճակալներին պառկած վիճակում։ Այս մասին Հանրային հեռուտաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ հայտարարել է ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը։

«Հիմնականում այրվել է նախասրահը, դրա համար զինվորները փորձել են մյուս կողմից փլուզել պատը և օգնության հասնել ներսում մնացած զինվորներին։ Ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած։ Մինչև փրկարարների հասնելը 6 հոգի դուրս է եկել այրվող շինությունից, նրանցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց։ Ենթադրում եմ, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, նույնիսկ չեն հասցրել վերկենալ մահճակալներից»։