Պատուհանների ճաղավանդակները, արգելափակված մուտքը. զինվորները հայտնվել էին ճիշտ նույն վիճակում, ինչ Արցախի 120 հազար մեր հայրենակիցներն են գտնվում այսօր


09:59 , 20 հունվար, 2023
Մեր 15 զինվորների զոհվելու հանգամանքներից ճակատագրական էր թերևս ոչ թե հրդեհի բռնկումը, այլ այն փաստը, որ տղաները փակված են մնացել իրենց կացարանում և չեն կարողացել դուրս գալ այնտեղից։
Պատուհանների ճաղավանդակները, արգելափակված մուտքը… Զինվորները հայտնվել էին ճիշտ նույն վիճակում, ինչ Արցախի 120 հազար մեր հայրենակիցներն են գտնվում այսօր։
Երկու օր առաջ Լավրովը կարևոր նոր հայտարարություն արեց։ Ասաց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բացի այսպես կոչված Լաչինի միջանցքի մասով բանավոր պայմանավորվածություններ էլ կան՝ ակնարկելով, որ հայկական կողմից դրանց խախտելու պատճառով է Ադրբեջանը փակել Արցախի կյանքի ճանապարհը։
Լավրովն, իհարկե, իր մաշկն է փորձում ազատել պատասխանատվությունից։ Բայց այդ «բանավոր պայմանավորվածությունները», որոնք արդեն իսկ շատ ծանր են նստել մեր երկրի վրա, շարունակում են կործանել Արցախն ու Հայաստանը։ Դրանք բոլորը պետք է կասեցվեն։
Ինչ վերաբերվում է Արցախին ու այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին, ապա ասեմ, որ նրանց պատուհաններին ճաղավանդակ դնողն էլ, մուտքն արգելափակողն էլ Նիկոլ Փաշինյանն ու դավաճանների իր խմբակն է։ Սրանց գործողությունների հետևանքն է Արցախի այս վիճակը։ Ու իրենք շարունակելու են իրենց սև գործը։ Այստեղ ամեն ինչ հստակ է։ Հարցականը միայն մեկն է՝ թե որքա՞ն ենք դեռ հանդուրժելու պետականակործան այս իշխանությունը։