Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել 15 հայ զինծառայողների մահվան կապակցությամբ


00:12 , 20 հունվար, 2023

Tert.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։

Այս մասին հայտում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ցավով ստացա ՀՀ ՊՆ զորամասերից մեկում բռնկված հրդեհի մասին լուրը, որի հետևանքով զինծառայողներ են մահացել»,- ասված է ցավակցական հեռագրում։

Բելառուսի ժողովրդի և իր անունից Ալեքսանդր Լուկաշենկոն անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, շուտափույթ ապաքինում մաղթել ողբերգական միջադեպի բոլոր տուժածներին։