Պարտաճանաչ ու համեստ, լավ մարդ ու ընկեր էր. զոհված Արամ Մանուկյանը 28 օրից պետք է զորացրվեր


16:38 , 19 հունվար, 2023
Հրդեհից մահացած զինծառայող Արամ Մանուկյանը Վանաձորից էր։ Սովորել է թիվ 27 դպրոցում, որտեղ նրան հիշում են, որպես խելացի ու պարտաճանաչ աշակերտի։ Sputnik Արմենիան զրուցել է Արամի ուսուցչուհի Լիլիթ Մելքոնյանի հետ։
«Արամը դպրոցում լավ էր սովորում, շատ խելացի աշակերտ էր, շատ պարտաճանաչ, համեստ, մեծերի հանդեպ հարգանքով, շատ լավ ընկեր էր ու շատ լավ մարդ»,– Sputnik Արմենիային ասաց Արամ
Մանուկյանի հայոց լեզվի ուսուցչուհի Լիլիթ Մելքոնյանը։
Օրինակելի ընտանիքից էր։ Հիշում է, որ մայրը միշտ պարտաճանաչ այցելում էր դպրոց ու շատ հետևողական էր որդու նկատմամբ։
Արամը միայն մի քույր ուներ, տան միակ տղան էր։