Հակառակորդը Երասխի ուղղությամբ կրակել է. կա վիրավոր


13:57 , 19 հունվար, 2023

Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: