Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչները հանդիպել են, կարծում եմ, Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի. Լավրով


16:12 , 18 հունվար, 2023

Tert.am-ը գրում է.

Առաջիկայում Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի. այս մասին ասուլիսում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երեկ կամ նախօրեին տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ: Կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցը կկարգավորվի»,- ասել է Լավրովը։

Նա հիշեցրել է, որ երեկ զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հիշեցրել, որ Լաչինի միջանցքը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համաձայն, պետք է ազատ լինի ապրանքների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անցման համար։

Լավրովը նշել է, որ հայտարարության մեջ առանձին ամրագրված է, որ այս ճանապարհով չպետք է ռազմական բեռներ ուղարկվեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: