Ադրբեջանը իր գործողությունների համար պետք է պատժամիջոցների ենթարկվի. Էդմոն Մարուքյան


12:26 , 18 հունվար, 2023

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և գազամատակարարումը խափանելու համատեքստում շեշտել է Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու անհրաժեշտությունը: 

Այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Նա նշել է, որ Ադրբեջանը խափանել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, Լաչինի միջանցքի շրջափակման 37-րդ օրը Ադրբեջանը կասեցրել  է Արցախ գազամատակարարումը և խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության բոլոր հիմնական կենսական կարիքների ապահովմանը:

«Այդ գործողությունների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի»,-շեշտել է Մարուքյանը: