2020-ի նոյեմբերի 10–ին վարչապետի կեցավայր մտած անձը հափշտակել է Աննա Հակոբյանին պատկանող մոտ 4 մլն դրամի ոսկյա զարդեր և հաջորդ օրը գրավադրել դրանք․ ԱԱԾ


11:26 , 18 հունվար, 2023

Tert.am-ը գրում է.

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ կալանավորվել են Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և վարչապետի կեցավայրից հափշտակություն կատարած անձինք։

Հաղորդագրությունում նշվում է, որ զանգվածային անկարգհությանը մասնակցած Տ. Պ-ն, նույն դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել բնակարան հանդիսացող՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված առանձնատուն, որից հետո զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս է մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, որտեղ, հաստատապես գիտակցելով իր գործողությունների բացահայտ բնույթը և ներկաների կողմից դրա հանցավորությունը գիտակցելու հանգամանքը, անտեսելով դրանք, ննջասենյակում գտնվող պահարանից բացահայտ հափշտակել է ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: