Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը


11:41 , 18 հունվար, 2023

Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:Այս մասին հաղորդում է Արցախգազ ընկերությունը։

Ինչպես հայտնում է ընկերությունը, հանրապետություն գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը: