Պուտինը լավատես է. Գերասիմովի նշանակումը ազդարարում է ռազմաճակատում Ռուսաստանի վերադարձ հարձակման. Մեծ Բրիտանիայի պաշտպանության քարտուղար


12:59 , 17 հունվար, 2023

Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի պաշտպանության քարտուղար Բեն Ուոլեսը կարծում է, որ գեներալ Վալերի Գերասիմովի նշանակումը Ուկրաինայում ռուսական ուժերի միացյալ խմբի նոր հրամանատարի պաշտոնում նշանակում է Ռուսաստանի Դաշնության վերադարձ ռազմաճակատում հարձակման: Այս մասին Ուոլեսը հայտարարել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, հաղորդում է մամուլի ծառայությունը։

Ուոլեսը կարևոր ցուցիչ է համարում Ռուսաստանում ռազմական բարձր ղեկավարության շրջանում տեղի ունեցած կադրային փոփոխությունները։

Նա նաև նշել է, որ Գերասիմովը հավատարիմ կմնա ռազմի դաշտում հարձակողական քաղաքականությանը՝ անկախ նրանից, թե դա ինչ կորուստներ է նշանակում ռուսական կողմի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: