Ալեն Սիմոնյանը կհարցաքննվի


11:56 , 16 հունվար, 2023

Հունվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում տեղի է ունենալու 2018 թ. Լեւոն Երանոսյանի կողմից նռնակի նետման գործով տուժող Ալեն Սիմոնյանի հարցաքննությունը: Այս մասին հաղորդում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ
միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ,
որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական
վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես
նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։